Լրահոս

30.06.2020 21:57


Վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները, այդ ընթացքում տարածքում կսահմանափակվի երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը

Վաղը կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները, այդ ընթացքում տարածքում կսահմանափակվի երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը

2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց-Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սևանի փողոց-Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ կիրականացնեն հերթապահություն։

Այս խորագրի վերջին նյութերը