Կարծիք

01.07.2020 11:16


Զարմանալ կարելի է նման սահմանադրական քննարկումների վրա

Զարմանալ կարելի է նման սահմանադրական քննարկումների վրա

ՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀՀ նախագահը հերոսաբար հայտարարեց, որ չի ստորագրելու ՍԴ օրենքում փոփոխությունների մասին օրենքը։ Տարբեր մակարդակներում քննարկումներ են ընթանում առ այն, որ ըստ ՀՀ Սահմանադրության 129 հոդվածի՝ միայն 21 օր անց օրենքն արդեն կարող է ստորագրել ԱԺ նախագահը։ Զարմանալ կարելի է նման սահմանադրական քննարկումների վրա։

Հարգելի սահմանադրագետներ, դուք դեռևս հույսե՞ր եք փայփայում, որ ամեն ինչ լինելու է Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Չե՞ք կարծում, որ, օրինակ, վաղն իսկ ԱԺ նիստում փոփոխություններ կկատարվեն Սահմանադրության 129 հոդվածում՝ սահմանափակելով 21-օրյա ժամկետն, օրինակ, 3 օրով։

Քանի որ փոփոխությունը վերաբերում է Սահմանադրությանը, ուստի այլևս նախագահը դրա հետ կապ չունի։ Այո՛, ԱԺ-ն կքննարկի սահմանադրական փոփոխություններն այս անգամ ՍԴ դիմելու հարցը։ Կդիմե՞ն, թե՞ ոչ․ այլևս կարևոր չէ, քանի որ երկու դեպքում էլ դեմքի խելոք արտահայտությամբ «կբացատրվի», որ ՍԴ-ն այլևս քվորում չունի կամ 6 անդամներով չեն կարող որոշում ընդունել․․․ Եվ «հանուն ժողովրդի երջանկության»՝ հերթական «օրենքը» կմտնի ուժի մեջ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը