Կարծիք

01.07.2020 12:08


Բացահայտվել է չարամտորեն ստորագրելուց խուսափելու դեպք

Բացահայտվել է չարամտորեն ստորագրելուց խուսափելու դեպք

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների հիման վրա հաստատվել է, որ ՄԲՀԻՄ թագավորության հպատակ Արմեն Վարդանի Սարգսյանը նախնական համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված այլ հպատակների հետ, ապագայում անխուսափելիորեն սպասվող քրեական պատասխանատվությունից խուսափելու ուղղակի դիտավորությամբ հրաժարվել է ստորագրել սահմանադրական կարգը տապալելու, սահմանադրական հեղաշրջում իրականացնելու համար անհրաժեշտ օրենքների փոփոխությունների փաթեթը։
Ա.Սարգսյանի կողմից կատարված արարքի հետևանքով խարխլվել են հեղափոխության պայծառ գաղափարները, մի շարք պատգամավորներ հասկացել են, որ դատվելու են առանց նախագահի, իսկ Արարատ Միրզոյանին վերագրվելիք արարքներին ապագայում ավելանալու է ևս մեկ ստորագրության դրվագ։
Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ամեն գիշեր 01.00-ին արթնացնելն ու փաթեթ առաջարկելը։ Քննիչի որոշմամբ կալանք է դրվել Երևանի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բոլոր քաղաքացիների անշարժ ու շարժական գույքերի վրա։ Նախաքննությունը շարունակվում է դեպի Կիևյան կամուրջ։
ՀՀ ՀԾՔ ԿՔ

***

Արա, բայց ոնց կարելի էր մի տարի պատրաստվել ՍԴ յուրացնելու, ընթացքում 863 տարբերակ փորձել (յուրաքանչյուրը հանճարեղ մի ստեղծագործություն), վերջում հաջողացնել սահմանադրական հեղաշրջում անել, հետն էլ թեկուզ ձևի համար չկարողանալ բոլոր փոփոխությունները կատարել, կատարածն էլ հնարավոր բոլոր ընթացակարգային խախտումներով իրականացնել...

Վերջում այս ներկայացման բոլոր սցենարիստները աշխատանքի առաջարկ են ստանալու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը