Կարծիք

01.07.2020 14:25


Կարտոֆիլ ուտելուց Կենտրոնի բնակարանը ծախել, գնալ ծայրամաս և ապրել կուշտ, չաղ ու բախտավոր` մի ստահոդ «թավշյա, ոչ բռնի խեղափոխություն» է

Կարտոֆիլ ուտելուց Կենտրոնի բնակարանը ծախել, գնալ ծայրամաս և ապրել կուշտ, չաղ ու բախտավոր` մի ստահոդ «թավշյա, ոչ բռնի խեղափոխություն» է

Հանրապետականներն ասում էին` փող չունե՞ք, չե՞ք կարողանում միս առնել, կարտոֆի՛լ կերեք։ Սրանք՝ ի դեմս անգրագետ Պողոսի հարևան տնտեսագիտության «տիտան» Բաբկեն Թունյանի, ուղեղի «հարթաթաթության» սինդրոմով տառապող, իր ասելով` քրիստոնյա, բայց ո՛չ հավատացյալ, 7 տարեկան թոռնիկի խաչակնքվելուց անասելի ցավ ապրող Հովիկ Աղազարյանի և միաբջիջ այլ ինֆուզորիաների, ասում են` եկամուտ չունե՞ք, ի վիճակի չե՞ք վճարել մեր ձեռամբ «մի քանի անգամ իջեցված» 10-20 անգամ բարձր գույքահարկերը, խնդիր չկա. ծախե՛ք կենտրոնի 200 հազար դոլարանոց բնակարանները` Կենտրոնը թողնելով քայլ արած կամ չարած նորահարուստներին, ծայրամասերից մեկում մի էժան բնակարան առեք ու ապրեք ձեզ համար` կուշտ, չաղ և բախտավոր։
Դրանից առաջ էլ ասում էին` ոսպը, հնդկաձավարը (գրեչկան, էլի) թանկացե՞լ են, վնաս չունի` փոխարինիչներ կերե՛ք...

Փաստորեն, կարտոֆիլ ուտելուց ծայրամասային մի թաղամասի էժան բնակարանի «մութ» անկյունում առոք-փառոք նստած ոսպի ու գրեչկայի փոխարինիչ վայելել` ընդամենը մի ստահոդ «թավշյա, ոչ բռնի խեղափոխություն» է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը