Կարծիք

03.07.2020 12:20


Գիշերը դատարկ փողոցում տուգանում են՝ դիմակը իջեցնելու համար․ Վարդան Սարգսյան (տեսանյութ)

Գիշերը դատարկ փողոցում տուգանում են՝ դիմակը իջեցնելու համար․ Վարդան Սարգսյան (տեսանյութ)

Չէ, էս նորմալա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել): Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից: Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:

Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը՝ դա խախտու՞մ է: Եթե այո, վճարեմ 10.000 դրամը։

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը