Լրահոս

02.04.2011 13:15


ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ մամլո ծառայությունը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են մոտ ապագայում ժամանել տարածաշրջան։

Մամլո ծառայությանը հայտնում է. «Համանախագահների ժամանման նպատակը հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունների շարունակումն է՝ հենվելով Սոչիի հանդիպման դրական ազդակի վրա»։

Կքննարկվեն նաև որոշակի միջոցառումներ Սոչիում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, պարտավորություններ, որոնք կողմերն իրենց վրա են վերցրել՝ կապված  հրադադարի կարգի խախտման հետաքննության հետ բոլոր կողմերի մասնակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը