Կարծիք

04.07.2020 11:05


Վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է

Վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է

Հուլիսի 2. կառավարության նիստ. Արսեն Թորոսյան. «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ անձանց վրա, հետո մոտ 100, հետո արդեն տասնյակ հազարների: Մենք բանակցություններ ենք վարում ուղիղ արտադրողների հետ: Ես խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փողկապակցված ընկերություն է: Մենք բանակցում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), «Գավի»-ի և UNICEF-ի պլատֆորմների հետ։ «Մոդեռնա»-ի պատվաստանյութն ամենահավանական տարբերակներից մեկն է, որը կարող է ընդունվել որպես վերջնական պատվաստանյութ»։

Մեր հայրենակից Նուբար Աֆեյանը անձամբ հայտարարել է, որ «Մոդեռնա»-ն հաջողությամբ է իրականացրել պատվաստանյութի հետազոտման փուլերը։ Չգիտեմ սա համարեմ մտածված սուտ, դավադրություն թ՞ե.......

Բազմիցս ասել եմ, որ ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի երկարատև թեստավորման փուլ, ինչը այս դեպքում բացառված է։

Ամերիկացի իրավաբան, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդի, այժմ ԱՄՆ-ում մեկնարկած հակապատվաստումային շարժման ղեկավար Ռոբերտ Քենեդին ներկայացրել է բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ «Մոդեռնա»-ի հետազոտությունները ոչ թե անցել են բարեհաջող, այլ, ինչպես նշել է Քենեդին. «Դրանք ավելի վատ անցնել չէին կարող»:

Ռոբերտ Քենեդին կազմակերպել է պատվաստանյութերի դեմ հանրահավաքներ, որոնց ժամանակ հայտարարել է, որ «Մոդեռնա»-ի կողմից պատրաստվող պատվաստանյութը թույն է, որը սպանելու է մարդկանց: Քենեդին նաև հրապարակել է փաստեր՝ հիմնված Ավստրալիայում իրականացված հետազոտությունների, որ մահացու է նաև այսպես կոչված «Գարդասիլը», որով պատվաստված աղջիկների մոտ գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների աճ ։

«Մոդեռնայի» հիմնական ֆինանսավորողներից մեկը հանդիսանում է հենց «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամը, որը 2016 թվականից սկսած ահռելի ներդրումներ է կատարել ընկերությունում։ Իսկ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար առավել մեծ գումարներ է ներդրել։ Մի խոսքով՝ не жадничал .

Չնայած չէի ուզենա կրկնվել, բայց հիշեցնեմ «Գավի», ԱՀԿ և «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամի կապերը։ Հիմա հիշեցնեմ, որ Արսեն Թորոսյանը հանդիսանում է «Գավի» ալյանսի խորհրդի անդամ, հետևաբար բանակցությունները այս կազմակերպության հետ, կարծում եմ հետապնդում է անձնական շահ (այսինքն ինքն իր հետ է բանակցում) ։

Այս ամենն իմանալուց հետո մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ընդունել «Մոդեռնա» ընկերության պատրաստած պատվաստանյութը, որը, ունենալով 20 տոկոսանոց վտանգավորության աստիճան, կարող է մահացու հիվանդություններ առաջացնել մեր 3 միլիոն բնակիչներից 600,000-ի մոտ: Չնայած ին՞չ 3 միլիոն, դա էլ է հարց։

Եվ այսպես եկեք եզրակացնենք՝ Արսեն Թորոսյանը բոլոր թելերով կապված է իր կողմից շեշտադրված բոլոր այդ կազմակերպությունների հետ, որոնց դոնորը հանդիսանում է Բիլ Գեյթսը։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում Բիլ Գեյթսին արդեն կառավարության մակարդակով մեղադրում են մարդկության դեմ հանցագործություն կազմակերպելու՝ կորոնավիրուսի համավարակն աշխարհում արհեստականորեն տարածելու մեջ և պահանջում են անհապաղ ձերբակալել: Նաև ուզումեմ նշել, որ վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է։

Հ.Գ. Թորոսյան շարունակի մեծ բլեֆդ, ինչքան շատ, այնքան պատիժը մեծ։

#ԴԱՏՎԵԼՈՒ ԵՍ#

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը