Լրահոս

03.04.2011 01:09


«Foo Fighters»–ը համացանցում է տեղադրել իր նոր ալբոմը

«Foo Fighters» խումբը ձայնասկավառակի թողարկումից 10 օր առաջ իր նոր «Wasting Light» ալբոմը տեղադրել է «Soundcloud»  կայքում (http://soundcloud.com/foofighters/sets <http://soundcloud.com/foofighters/sets> )։ Տեղադրումից 15 րոպե անց ալբոմի ստեղծագործությունները ընդհանուր առմամբ լսվել են 2 մլն անգամ։

Ալբոմի պրոդյուսերները «Garbage»–ի թմբկահարն է և «Nirvana»–ի նախկին պրոդյուդեր Բաչ Վիգը։ «Foo Fighters»–ի ձայնասկավառակի վրա աշխատել են նաև «Nirvana»–ի նախկին կիթառահար Փեթ Սմիրը, որ խմբից հեռացել էր 1997թ. և կրկին վերադարձել 2007թ. շրջագայության ժամանակ։ «Nirvana»–ի ևս մեկ նախկին անդամ՝ բաս–կիթառահար Քրիստ Նովոսելիչը, օգնել է «Foo Fighters»–ին «I Should Have Known» ստեղծագործությունը ձայնագրելիս։

«Wasting Light»–ը վաճառքի դուրս կգա 2011թ. ապրիլի 11–ից։

Այս խորագրի վերջին նյութերը