Կարծիք

04.07.2020 23:24


Սրանց դեբիլ քաղաքացի է պետք, որ սեփական դիլետանտությունն աննկատ մնա

Սրանց դեբիլ քաղաքացի է պետք, որ սեփական դիլետանտությունն աննկատ մնա

Հայ Եկեղեցու Պատմությունը կամ որ ավելի լավ է օրինակ՝ Կրոնագիտությունն ինչների՞ս է պետք դպրոցում, եթե երեխաները լայն մտածողության, ինտելեկտի զարգացման փոխարեն կարող են առավել մոտենալ ԼԳԲՏ համայնքին, ծանոթանալ նրանց խնդիրներին, դրանց առաջացման պատճառներին ու հետևանքներին, իսկ այն որ դպրոցն ավարտելիս աշակերտը քաղաքացի դառնալուն մոտ չէ նույնիսկ, հո՜գ չէ, այն որ մեր շուրջը կան մարդիկ, ովքեր տարրական երկու նախադասություն ՖԲ-ում ստատուս գրելիս տասնյակ քերականական ու կետադրական սխալներ են անում, թքա՜ծ, այն որ պրիմիտիվ պատկերացում չունեն միլիոնավոր հավատավորներ ունեցող կրոնների մասին, դա էլ հե՜չ, որ սեփական կրոնից են անտեղյակ ու քրիստոնյա են միայն, որովհետև ինչպես գրեթե ամեն բան, դա ևս ժանագել են, ոչի՜նչ, կարևորը մարդու իրավունքների կեղծ պրոպոգանդան աշակերտի ուղեղը կարողանա ներարկել պիղծ թավիշը, իսկ դեմոկրատիայի բաստիոնում դասագիրքն այդպես էլ չի պատասխանի՝ ի՞նչ է պետությունն ու հայրենիքն, ի՞նչ իրավունքն ու պարտականությունն, ինչպիսի՞ն պիտի լինի քաղաքացին, թերևս բավարար է լինել թավշոտ փոքրամասնություն և տաք տեղն է ապահովված։

Որքան անգրագետ լինի քաղաքացին, այդքան գրագետ նրան կթվա իշխանությունը. սրանց դեբիլ քաղաքացի է պետք, որ սեփական դիլետանտությունն աննկատ մնա։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը