Կարծիք

05.07.2020 11:10


Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ

Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ

Տրոցկին համաշխարհային կոմունիստական հեղափոխության գաղափարախոսն էր ու 1917-ի հեղափոխության-հեղաշրջման գլխավոր իրականացնողը։ Բայց կենսագրությանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ ֆինանսավորվում էր Նյու-Յորքի խոշորագույն բանկիրներից մեկի՝ Ջեյկոբ Շիֆֆի կողմից։ Խոշորագույն բանկիրը կոմունիստական հեղափոխություն էր ֆինանսավորում (sic!)։

Ջեյկոբ Շիֆֆը 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմի առանցքային դեմքերից էր ու պատերազմի ժամանակ Ճապոնիայի գլխավոր ֆինանսավորողներից էր։ Ջեյկոբը կոնկրետ խնդիրներ ուներ, որոնք լուծում էր։

Գաղափարը՝ գաղափար, քաղաքականությունը՝ քաղաքականություն, աշխարհքաղաքականությունն էլ՝ աշխարհքաղաքականություն։ Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ։ Դրանց անկեղծ հավատացողներն էլ օգտակար իդեոտներն են, որոնք ոչ թե իրենց երկրի շահերին են ծառայում, այլ ուրիշի գաղափարներին, այսինքն՝ ուրիշի շահերին։

Վերադառնանք Տրոցկուն ու տրոցկիզմին։ Տրոցկիզմի հիմնական աղը "համաշխարհային" լինելն է, ու եթե երեկ դրա հիմքում կոմունիզմն էր, այսօր կարող է լիբերալ-տրոցկիզմ լինել, վաղը՝ էկոլոգիական տրոցկիզմը և այլն, իսկ դրանց համար օգտակար իդեոտները կան ու կան։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը