Կարծիք

05.07.2020 11:47


Սատարելով Նիկոլին՝ սատարում եք Հայոց Եկեղեցու դեմ արշավանքը

Սատարելով Նիկոլին՝ սատարում եք Հայոց Եկեղեցու դեմ արշավանքը

Իշխանության է եկել մի ուժ, որը Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հանում է դպրոցից:

Եկեղեցի գնալուց ու մոմ վառելուց հիշո՞ւմ եք՝ դուք 2018-ին ում եք ձայն տվել, այ էդ նույն մարդիկ ոչ միայն առարկան են հանում, այլ այդ պատմությունն ու դավանանքը արմատախիլ են անում մեր գալիք սերունդների հոգիներից:

Սա չարիքի իշխանություն է, և դուք սատարելով Նիկոլին՝ սատարում եք Հայոց Եկեղեցու դեմ արշավանքը, նրա պատմության վերացումը, չմոռանանք Նիկոլի հայտնի խոսքերը եկեղեցականներին ծնկի բերելու մասին:

Սթափվե՛ք քանի ուշ չի, մտածեք՝ էս աշխարհում ով կուզեր, որ մեր եկեղեցու պատմությունը ջնջվեր, և բոլոր հարցերի պատախանները կստանաք:

Սրանք նաև որոշել են կրճատել Հայոց լեզվի դասաժամերը, ասեք՝ ո՞վ կուզեր նման բան աներ, ո՞վ է այս աշխարհում մեր լեզվի թշնամին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը