Կարծիք

06.07.2020 18:10


Ի՞նչ տեղի ունեցավ այս 4 ամսվա ընթացքում համաճարակի կանխարգելման առումով....ՈՉԻՆՉ

Ի՞նչ տեղի ունեցավ այս 4 ամսվա ընթացքում համաճարակի կանխարգելման առումով....ՈՉԻՆՉ

Դժվար է հասկանալ 2020 թվականի մարտի կեսից սկսված արտակարգ դրության ռեժիմի հայտարարման իմաստը...գրեթե 4 ամիս...

Ինչ տեղի ունեցավ այս 4 ամսվա ընթացքում համաճարակի կանխարգելման առումով....ՈՉԻՆՉ...
Oրական ավելանում է հիվանդների և մահացողների թիվը, ընդ որում՝ հիվանդներն ավելանում են օրական եռանիշ թվերով...

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այլ առումներով... ընդունվում են օրենքներ, վավերացվում են միջազգային կոնվենցիաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ չեն բխում հայ ժողովրդի շահերից:

Օրինակ 1-վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որն ունի բավական վիճելի դրույթներ կապված երեխաների սեռական դաստիարակության հետ (ակնհայտ և միանշանակ է, որ այդ կոնվենցիան ամբողջության հայ ազգի ավանդույթների և մտածելակերպին հակասող իրավական ակտ է և պետք էր նախ և առաջ վավերացումից առաջ հանրային լայն քննարկման ներկայացնել՝ ներգրավելով մանկավարժների, հոգեբանների և սովորական ծնողների, որը տեղի չունեցավ):

Օրինակ 2- Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելուն համընթաց հանվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից: Այսինքն, համադրելով 1-ին և 2-րդ Օրինակները՝ ակնհայտ է, որ կարևորվում է երեխաների գիտելիքները սեռականության, սեռական օրգանների իմացության և սեռական օրգաններից հաճույք ստանալու վերաբերյալ, սակայն ավելորդ է համարվում ՀԱՅ ԵՐԵԽԱՅԻ ԳԻՏԵԼԻՔԸ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ԻՐ ԱԶԳԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ, ՀՈԳԵՒՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ վերաբերյալ: Մենք գիտենք, որ դարեր շարունակ չունենալով պետություն և պետականություն՝ Հայոց եկեղեցին է կատարել ազգապահպանության գործառույթը:

Ես, որպես ամենասովորական ՀՀ քաղաքացի, ունե՞մ հիմքեր կասկածելու սույն իշխանությունների մտադրությունների ազնվության վրա, դրանց ոչ ազգային լինելու, դրսի ուժերի շահերին սպասարկելու վերաբերյալ...՞՞՞՞

Հ․Գ․ իմիջիայլոց, եթե որոշներին թվում է, որ միայն իմ երեխաներին կամ սերունդներին է սպառնում վերոնշյալը, չարաչար սխալվում են… այս աղետը ծեծելու է բոլորի դուռը...երբ մի 20 տարի անց ինչ որ մեկը լացուկոծով պատմելու է, որ տղա թոռը անհասկանալի պատճառներով գտնում է, որ ինքը աղջիկ է և դա իր ընտրությունն է, պետք է հիշի այս օրերը, երբ անտարբեր նստած էր ու մտածում էր, որ այս ամենը իրեն չի վերաբերում և որ հիմա ամեն ինչ հրաշալի է....

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը