Լրահոս

04.04.2011 10:41


Ղազախստանի գործող նախագահը նախագահական ընտրություններում առաջատարն է ձայների 95,5 %–ով

Ղազախստանի գործող նախագահը նախագահական ընտրություններում առաջատարն է ձայների 95,5 %–ով

Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կիրակի կայացած նախագահական ընտրություններում, նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների 95,5%–ը։ Այս նախնական տվյալներն այսօր հրապարակել է հանրապետության ԿԸՀ–ը։

«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ ԿԸՀ ղեկավար Կուանդիկ Տուրգանկուլովը Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ընտրական հանձնաժողովներից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ներկայումս ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ահմադբեկովի օգտին քվեարկել են ընտրողների 1,4%–ը, Ելիուսիզովի օգտին՝ 1,2%–ը, Կասիմովը ստացել է ձայների 1,9%–ը և Նազարբաևին ձայն են տվել ընտրողների 95,5%–ը։

Նա նշել է, որ այս տվյալները դեռևս նախնական են, և, ըստ օրենսդրության, ընտրությունների արդյունքները կամփոփվեն ապրիլի 12–ից ոչ ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը