Կարծիք

06.07.2020 13:49


Սիրելի «հպարտ» վարորդներ, դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը հերթական տուգանքն է մատուցելու ձեզ` 300.000 տուգանք առանց կատալիզատորի մեքենա վարելու համար

Սիրելի «հպարտ» վարորդներ, դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը հերթական տուգանքն է մատուցելու ձեզ` 300.000 տուգանք առանց կատալիզատորի մեքենա վարելու համար

Սիրելի «հպարտ» վարորդներ, դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը սկուտեղի վրա հերթական տուգանքն է մատուցելու ձեզ`300.000 (երեք հարյուր հազար դրամ) տուգանք առանց կատալիզատորի մեքենա վարելու համար:

Իշխանության տղաներն ու աղջիկները հերթական օրենքն են քննարկում՝ Նիկոլի հրամանով: Այս անգամ նրանք փորձում են ընդունել մի օրենք, որով 300հզ կտուգանեն այն հպարտներին, որոնք առանց կատալիզատորի կվարեն մեքենան․ քանի գնում է հասկանում ենք, որ սրանք վերից վար բոլորն են գիժ: Բայց հո մենք հասկանում ենք, որ մեր երկրում 90%-ից ավելին վարում է առանց կատալիզատորի մեքենա: Սա լրիվ ծարավ է, դիմակները քիչ էին, հիմա էլ սա, որով հերթական անգամ կքամեն խեղճ ժողովրդի գրպանը:

Այս իշխանության պատճառով այսօր թե՛ ժողովրդի, թե՛ պետության վիճակը ահավոր կատաստրոֆիկ է, բայց փոխանակ սրանք ձեռք մեկնեն և օգնեն, մի կտոր հաց գտնելու տեղը ցույց տան, փոխարենը օր ու գիշեր մտածում են, թե ոնց կարելի է դատարկել ժողովրդի գրպանները: Ու ամենածիծաղելին այն է, որ սա անում է մեկը, ով ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, իսկ այսօր վարչապետ դարձած նույն անձի գլուխը միան մտածում է՝ ոնց կարելի է անել մի բան, որ այդ նույն ժողովրդին տուգանի:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը