Լրահոս

06.07.2020 15:55


Տավուշի մարզում բախվել են 72-ամյա վարորդի «07»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Տավուշի մարզում բախվել են 72-ամյա վարորդի «07»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 72-ամյա Ի. Սավայևիչի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ա. Առաքելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ի. Սավայևիչի ուղևոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Ա. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը