Լրահոս

04.04.2011 12:03


Բակո Սահակյանը ծանոթացել է Թրղե գետի վրա ՀԷԿ-երի կառուցման աշխատանքների ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Մարտակերտի շրջան: Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել առկա խնդիրները: Նախագահն ընդգծել է այս գյուղի զարգացման անհրաժեշտությունը` և սահմանամերձ գոտու զարգացման, և հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հայրենադարձության խթանման տեսանկյունից:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը եղել է նաև Մատաղիս բնակավայրում և Թրղե գետի վրա կառուցվող ՀԷԿ-երի շինհրապարակներում և ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը կարևորել է այդ օբյեկտների նշանակությունը մեր հանրապետության կյանքում` որպես Արցախի էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրամաս:

Նախագահ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը