Կարծիք

07.07.2020 15:11


Չգիտեինք, որ դատավորը համատեղության կարգով նաև գլխավոր դատախազի «հասարակական պաշտպանն» է

Չգիտեինք, որ դատավորը համատեղության կարգով նաև գլխավոր դատախազի «հասարակական պաշտպանն» է

Ուրեմն, դատավոր Աննա Դանիբեկյանն իրեն հե՛չ վատ չէր զգում, երբ վարչահրամայապետ Փաշինյանը դատավորներին վնգստացող էր անվանում, վրաները մատ էր թափ տալիս, այն էլ` հրապարակավ, հոխորտում էր, թե` ինչի՞ Հայաստանում կա դատավոր, որ իմ ասածին «չէ» ասի՞, հրահանգում էր արգելափակել դատարարները...

Հակառակը` լրիվ մտել է «վնգստացողի» դերի մեջ, երբեք` ոչ մի անգամ, թեկուզ ձևի համար, Նիկոլի ասածին «չէ» չի ասել։ «Ծով լռությամբ, համբերությամբ» լսում է, երբ տուժող կողմը երկրորդ նախագահին, նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաներին, այդ թվում` նախագահի խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությամբ հանդես եկած նախկին վարչապետներին ինչ անուն ասես` չէր դնում. է՛լ թալանչի, է՛լ գո՛ղ, է՛լ հանցագործ... Բայց սարսափե՛լի զայրացավ, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը գլխավոր դատախազի մասին խոսելիս օգտագործեց «մանիպուլյացիա» բառը. այնքան վրդովվեց, որ սպառնաց սանկցիա կիրառել, եթե պաշտպանն էլի նման «արտահայտություն» թույլ տա։

Չգիտեինք, իհարկե, որ դատավորը համատեղության կարգով նաև գլխավոր դատախազի «հասարակական պաշտպանն» է։ Բայց եթե նույնիսկ այդպես է, «մանիպուլյացիան» ինչի՞ վատ բան է...

Ավելի քան երկու տարի է` Փաշինյանը, բանուգործը թողած, մանիպուլյացիա է անում։ Մանիպուլյացիան նրա հացն ու ջուրն է, ինքնությունը, կյանքի իմաստը և նպատակը, «գործունեության» մեխը և պտուտակը, աշխատանքային գործիքը։

Մանիպուլյացիայի մեջ բացասական իմաստ փնտրելով` դատավորը վիրավորում է նախ և առաջ իր «գերագույն գլխավոր հրամանատարին», բացասական լույսի տակ ներկայացնում նրա «առասպելական» կերպարը։ Իսկ դրա համար, եթե դեռ չեն տուգանում, վաղը հաստա՛տ կսկսեն տուգանել։ Օրինակ` վարչահրամայապետի աշխատավարձի չափով։

Այնպես որ, դատավորը պետք է լա՜վ մտածի փաստաբաններին «մանիպուլյացիա» բառի համար պատժամիջոցներով սպառնալուց առաջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը