Լրահոս

04.04.2011 16:45


Ըստ ՀՀԿ–ականի՝ հոգեբանական խնդիր է, որ գյուղացին հավկիթը խանութից է գնում

Ըստ ՀՀԿ–ականի՝ հոգեբանական խնդիր է, որ գյուղացին հավկիթը խանութից է գնում

–Հիմա մի քիչ կատակով ասեմ՝ մեր իշխանությունները մտել են «նառոդնիկություն», այսինքն՝ բոլորս դեպի գյուղ,–այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ բանավիճելիս ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը.

–Ժամանակին Պլեխանովը նույն տեսակետին էր, Լենինը դրան դեմ էր, եղավ հեղափոխություն։

Ա. Կարապետյանը նաև հավելել է, որ իշխանությունները բարեփոխումներ են խոստանում, սակայն դրանք չեն կատարում, իսկ իրավիճակը չեն կարողանա փրկել մինչև 2012–13թթ

Հովհաննես Սահակյանն էլ հայտարարել է, որ եթե նախկինում գյուղից էին գալիս քաղաք, այսօր խնդիր կա, որպեսզի գյուղին ուշադրություն դարձնեն։

–Ոչ թե նրա համար, որ գյուղն ունի խնդիրներ, այլ այսօր մեր գյուղի հասարակության մեջ կան հոգեբանական լուրջ խնդիրներ։ Ինձ համար անհասականալի է, երբ որ գյուղացին՝ գյուղում ապրող, հենց հողին ամրացված, հենց հողի հետ կապ ունեցող մարդը, կարող է գնալ խանութ և այնտեղից գնել ասենք հավկիթ կամ կանաչի։ Ուրեմն կա հոգեբանության խնդիր։ Այս խնդիրներ են, որ մենք պետք է փորձենք նաև հոգեբանակ առումով որոշակի լուծումներ տանք,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը