Կարծիք

09.07.2020 13:14


Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է

Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Ահեղը երկու լուր հայտնեց` լավ և վատ։

Լավ լուրն այն է, որ, ուշադրությո՛ւն, «Հայաստանի հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»։ Նույնիսկ եթե նույն այդ կորոնավիրուսից օրական 10-20 մարդ է մահանում։

Վատն լուրն էլ այն է, որ եթե քաղաքացին մինչև հիմա «ընդամենը» տուգանքի մատերիալ էր, հիմա կարող է դառնալ խստացված տուգանքների մատերիալ։

«Անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, և մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակներ կրեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիատակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով»,-ասել է նա և ևս մեկ անգամ վստահեցրել, որ իր նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, այլ «կոռոնայից» փրկելը։

Գիշերը ժամը 2.30 փողոցում (որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա) քաղաքացուն դիմակ «չկրելու» համար տուգանելու նախադեպը վկա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը