Կարծիք

09.07.2020 14:41


Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը

Սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը

«Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը։

Այն դատավորներն, որոնք հիմա պայքարում են, վստահ եմ, որ վաղը, երբ իշխանությունը փոխվի, իրենց կշարունակեն պահել նույն կերպ։ Պայքարով ձեռք բերվածը չեն զիջում։ Դա գերազանց օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր վաղն են դատավոր դառնալու։

Մյուս դրական պահն այն է, որ եկող ցանկացած իշխանություն չի արհամարհի հանրային կարծիքը, ինչպես դա եղել է մինչ 2018 թվականը։

Հաջորդ դրական պահն այն է, որ վարկաբեկվեց «իրավապաշտպան» հասկացությունը։ Մենք սկսում ենք հասկանալ, որ իրական իրավապաշտպան կարող են լինել միայն դատական համակարգն ու փաստաբանական կորպուսը։ Իսկ «իրավապաշտպան» հասկացությունը մենք ժառանգել ենք Սովետական Միությունից, որտեղ, բնականաբար, չէր կարող լինել իշխանությունից անկախ դատական համակարգ։

Ինչ վերաբերում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ապա գնահատենք նրա սկզբունքային պահվածքը, որը մեծ ներդրում էր վերը նշված գործընթացի համար։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը