Լրահոս

04.04.2011 16:52


Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Սամվելի Հակոբյանին ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. մարտի 29-ին՝ ժամը 12-ի սահմաններում, զինված ատրճանակով, դեմքը քողարկված, ապօրինի մուտք է գործել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության Նոր Նորք մասնաճյուղի գանձապահների համար նախատեսված հատվածը և ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ, գանձապահի պահարանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և փորձել է դիմել փախուստի, սակայն բանկի մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանը հանցագործությունը կանխելու և հանցագործին վնասազերծելու  նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի անգամ կրակել է Արթուր Հակոբյանի ազդրի և որովայնի շրջանին, որի արդյունքում վերջինս բռնվել ու տեղափոխվել է  հիվանդանոց:

2011թ. մարտի 31-ին Արթուր Սամվելի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում£

Գործով նշանակվել են տարբեր բնույթի փորձաքննություններ, ստուգվում են քննությամբ առաջ քաշված վարկածներª հանցագործության կատարման շարժառիթների և հանցագործության կատարմանն այլ անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը