Լրահոս

04.04.2011 17:28


Լիբիայի ընդդիմությունը հրաժարվել է բանակցել Քադաֆիի զավակների հետ

Լիբիայի ընդդիմությունը հրաժարվել է բանակցել Քադաֆիի զավակների հետ

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Լիբիայաի ընդդիմադիր Ազգային անցումային կառավարության ներկայացուցիչ Շամսեդին Աբդուլմելահը հայտարարել է, որ իրենք կտրականապես դեմ են Մուամար Քադաֆիի որդիներից որևէ մեկին փոխանցել իշխանությունը։

Ընդդիմադիրի խոսքերով՝ կառավարության փոփոխման հետ կապված որևէ բանկցություններ  սկսկելուց առաջ Քադաֆին և նրա որդիները պետք է հրաժարական տան։

Աբդուլմելահի խոսքերով՝ լիբիական քաղաքաները ռմաբակոծլուց հետո իշխանությունները զրկվել են հանգիստ թոշակի  անցնելու իրավունքից։

Միևնույն ժամանակ նա Քադաֆիի  որդիներին անվանելէ «ծնողների կրկնորինակ»

Սա «New York Times» թերթում տպագրված այն հոդվածի պատսխանն էր, որում գրված էր, թե լիբիացի բարձրաստիճան պաշտոնյաները հաղորդում են, որ Լիբիայի առջանորդ Մուամար Քադաֆիի երկու որդիները Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու կողմնակից են։ Նշվում է, որ նրանք ցանկանում են երկրում փոփոխությունների ուղղությամբ գնալ՝ առանց իրենց հոր մասնակցությամբ և որ որդիների կարծիքով՝ ժողովրդավարական բարեփոխումները պետք է անցկացվեն Սաիֆ ալ–Իսլամի ղեկավարությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը