Կարծիք

10.07.2020 12:52


Հերթական անգամ ՀՀ-ն հայտնվեց սև ցուցակում, Փաշինյանի «փայլուն» կառավարման արդյունքում

Հերթական անգամ ՀՀ-ն հայտնվեց սև ցուցակում, Փաշինյանի «փայլուն» կառավարման արդյունքում

Բոլորդ էլ կհիշեք, երբ մի որոշ ժամանակ առաջ Նիկոլենք իրար հերթ չտալով, գլուխ էին գովում թե բա 50€-ով կարող եք գնալ Իտալիա սուրճ խմել ու վերադառնալ: Ու ոմանք էլ ականջներին լափշա կախած ուրախանում էին: Բա էդ դեպքում հիմա ինչու՞ Նիկոլը կամ իր կամակատար տղաներն ու աղջիկները չեն հայտարարում, որ լափշեն ականջներին դրած մարդիկ իմանան, որ այդ նույն Իտալիան արգելք է դրել 13 երկրներից`որի թվում է նաև Հայաստանից ժամանող մարդկանց մուտքը իր երկիր և գիտե՞ք որն է պատճառը, ասեմ`որ չեն ցանկանում իրենց ամբողջ արածը մեկ վարկյանում հօդս ցնդի, իսկ այդ երկրները այսօր խիստ ռիսկային գոտում են վարակի տեսանկյունից, ավելին այս ինֆորմացիան տարածել է REUTERS պարբերականը:

Բայց դե մենք հո հասկանում ենք, որ այդ 50€-ոց հեքիաթը բավականաչափ խոչընդոտներ ունի և համոզված եմ, որ վերջում պարզվելու է, որ սա հերթական մուտիտն է եղել, դրա մասին մի փոքր ավելի ուշ: Այստեղ ուշագրավը այն է, որ այս բանից անտեղյակների պատճառով մեր երկիրը հայտնվում է գրեթե բոլոր սև ցուցակներում:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը