Կարծիք

11.07.2020 11:27


Արևմուտքը իրականացնում է մեր պետության կազմաքանդումը

Արևմուտքը իրականացնում է մեր պետության կազմաքանդումը

Մեր պատմությունը ցույց է տվել, որ արևմուտքը կուսակցությունների միջոցով իրականացրեց այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով Հայ ժողովուրդը անընդունակ գտնվեց ինքնակազմակերպվելու և պատշաճ դիմադրություն կազմակերպելու թուրքական զորքերի դեմ ցեղասպանության դեմն առնելու նպատակով․․․ Թեև դա չի ազատում Հայ ժողովրդին անմիջական պատասխանատվությունից, բայց խնդիրն այն է, որ այսօր նույնպես այդ նույն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով նույն արևմուտքը իրականացնում է մեր պետության կազմաքանդումը․․․

Ասել, որ բոլոր նրանք, ովքեր այսօր մաս են կազմում այդ զանազան կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություն կոչվող կառույցներին, չեն գիտակցում այդ փաստը։ Բոլորն էլ հստակ գիտեն ճշմարտությունը։ Բայց տգիտությունը, էգոիզմը, ցուցամոլությունը լիովին զրկել են մեր հասարակությանը իրատեսությունից․․․ Երևի, ճիշտ է գրել մեր դրամատուրգներից մեկը, որ կյանքը բարոյականության կռիվ է․․․ և հզոր, ուժեղ լինելու համար նախ պետք է բարոյական արժեքներ կրել և պատրաստ լինել տղամարդու նման պաշտպանել այդ արժեքները․․․ Իսկ արևմտյան ուղղությունը կարծես թե ամեն ինչ անում է տղամարդկությունը ոչնչացնելու համար՝ ներգրավելով այդ գործընթացում փողասեր կանանց բավական հոծ շարքերը․․․

Որպեսզի մարդ գիտակցի ճշմարտությունը, նախ նա պետք է ձգտի ճշմարտությանը: Մեր երկրում այսօր նման ձգտում չկա: Իսկ եթե չկա ճշմարտությունը ճանաչելու, գիտակցելու ձգտում, ուրեմն ամեն ինչ դատապարտված է ի սկզբանե... Էհ,բթություն,որ դարձել ես գթություն... Տա Աստված մեզ
համբերություն:

Հ.Գ. Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Հովհաննես Թումանյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը