Կարծիք

13.07.2020 14:28


ԱԴ-ը երկարացրեք, որ բերման ենթարկեք՝ թքած, թե մարդիկ չեն մեռնի

ԱԴ-ը երկարացրեք, որ բերման ենթարկեք՝ թքած, թե մարդիկ չեն մեռնի

Պաշտոնեական լիազորությունների անցմամբ ինձ, ընկերներիս առևանգում են, ասում՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու, հավաք անցկացնելու համար բերման ենք ենթարկել։

Ի՞նչ հավաք, ի՞նչ օրինական պահանջ. ԱԴ-ը երկարացրեք, որ բերման ենթարկեք՝ թքած, թե մարդիկ չեն մեռնի։

Ոստիկանությունը կա՛մ բութ է, կա՛մ Ֆեմիդայի Բռնաբարի կամակատարը, երկուսն էլ ցավալի է։

***

Ազատությունից ապօրինի զրկելը ՀՀ Քր. օր 133 ֊րդ հոդված,
Պաշտոնեական լիազորություններն անցնելը ՀՀ Քր.օր 309-րդ հոդված,
Փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը ՀՀ Քր.օր 332.3 ֊րդ հոդված։

Ահա առերևույթ այն հանցանքները, որ իմ նկատմամբ այսօր կատարվել է հայրենի ոստիկանության կողմից. Մասիսի բաժնում եմ, հաղորդում եմ տալիս վերոհիշյալ հանցագործությունների մասին. մի՞թե պատրաստ են իրավակիրառները դատվել՝ հանուն պետակաքանդ խմբակի ցնորամիտ կամայականությունների անշեղորեն կատարման։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը