Կարծիք

13.07.2020 18:07


Նիկոլենք քաղաքական դաշտում բոլոր նրանց, ովքեր իրենց տակ չեն, ընկալում են որպես թշնամի

Նիկոլենք քաղաքական դաշտում բոլոր նրանց, ովքեր իրենց տակ չեն, ընկալում են որպես թշնամի

Ամեն անգամ, երբ համախմբման պահ է հասունանում, երբ արտաքին թշնամու, արտաքին վտանգի դեմ միավորվել է պետք, երբ պետք է մոռանալ ներքին թշնամությունը, միշտ Նիկոլը, Նիկոլի ընտանիքը, Նիկոլի ղազերը ընկնում են մեջ և ամեն ինչ անում ***մեջ։

Հատո՞ւկ են անում։

Ի՞նչ Արփիի ուծի-պուծի վիդեո։ Ի՞նչ Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչեր։ Ի՞նչ բանաստեղծություններ ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջին։ Ի՞նչ ընդդիմադիրներին բռնել:

Կամ, ասենք՝ մարտին, երբ ասվում էր, որ բոլոր հակասությունները պետք է մի կողմ դնել ու կենտրոնանալ համաճարակի դեմ պայքարի վրա, Թորոսյան Արսենը հենց այդ պահին մի ամբողջ ֆեյսբուքյան լայվ արեց պրոֆեսոր Արա Մինասյանի դեմ, որին պարտվել էր դատարանում։

Էլ չասեմ, որ այն ժամանակ, երբ պետք էր համաճարակի դեմ պայքարել, գործադիրն ու օրենսդիրը սահմանադրական հեղաշրջում արեցին։

Սովետմիությունը, որը կառուցվել էր անաստվածության վրա (դա հենց բոլշևիկյան եզրաբանություն է. «безбожники», հենց իրենք էին հպարտությամբ այդպես կոչվում), Մեծ հայրենական պատերազմի ժամանակ եկեղեցիների հետ հաշտվեց։ Իսկ նիկոլականները հենց այս պահն են ընտրում Հայ առաքելական եկեղեցուն խփելու համար։

Ես արդեն չեմ հավատում, որ սա պահի լրջությունը չհասկանալու, քրոնիկ քաղկենիության կամ ապուշության խնդիր է։ Ես արդեն համոզված եմ, որ Նիկոլենք քաղաքական դաշտում բոլոր նրանց, ովքեր իրենց տակ չեն, ընկալում են որպես թշնամի։ Ոչ թե մրցակից, այլ հենց թշնամի։ Եթե Նիկոլի հպատակը չես, Նիկոլի ղազը չես, ապա թշնամի ես, վե՛րջ։

Այլ կերպ արդեն անհնարին է բացատրել այս հետևողական անլրջությունը, նպատակաուղղված տխմարությունը, ատելության անդադար սերմանումը։

#ՆիկոլիՂազեր
#նիկոլապետություն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը