Կարծիք

14.07.2020 16:46


Լարված իրավիճակներում առավել կարևոր է դառնում տեղեկատվական հիգիենայի և կարգապահության հարցը

Լարված իրավիճակներում առավել կարևոր է դառնում տեղեկատվական հիգիենայի և կարգապահության հարցը

Հաշվի առնելով, որ հիմա ՖԲ-ի հայկական հատվածում վխտում են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատողները (այդ թվում և «հայկական պրոֆիլներով»), ապա, հարգելի բարեկամներ, մի քանի պարզ կանոն.

1. Ձեզ կարող են ինչ-որ տեղեկություններ հասնել մեր կորուստների մասին։ Օրինակ՝ ծանոթ ինչ-որ մեկն այդ մասին պատմի։ Նույնիսկ եթե վստահ եք, որ ճիշտ տեղեկություններ են, պետք չէ այդ մասին հապշտապ գրել Ֆեյսբուքում, նույնիսկ միայն ընկերների համար կամ փակ խմբերում, կամ թեկուզ երկտողերով։

Սպասեք ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։

Պետք չէ հակառակորդին հնարավորություն տալ իրենց հարվածների արդյունավետությունն օպերատիվ գնահատելու։ Դրանով կարող եք վտանգել մերոնց կյանքերը։

2. Ոչ մի ինֆո զորքերի տեղաշարժի մասին։ Ո՛չ հեռախոսով խոսելիս, ո՛չ առավել ևս սոցցանցերում։ Սա լրիվ No-No-NՕ!!! է։

3. «Հարևանիս տղեն չաստից զանգել էր, ասաց, որ...» ոչ մի այսպիսի ինֆո չպիտի տարածեք։

4. Թշնամին հայկական պրոֆիլներից երկտողեր է ուղարկում, լուսանկարներ, վիդեոներ, երբեմն ձևացնում են, թե ծանոթ են, ինչ-որ բաներ են ասում, ինչ-որ բաներ են հարցնում։ Ոչ արձագանքեք, ոչ էլ, առավել ևս, տարածեք։

Ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե ինչ-որ վատ կամ լավ նորություն 2–3 ժամ ուշ իմանաք։

Խնդրում եմ գրածս լուրջ ընդունել, այս պահին չափից շատ թշնամի աչքեր ու ականջներ կան ամենուրեք։ Չդառնանք գործիք թշնամու ձեռքում։

Ամենակարևորը հիմա՝ բանակին չխանգարենք։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը