Լրահոս

15.07.2020 11:45


Բանգլադեշի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ

Բանգլադեշի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ

Հուլիսի 14-ին, Երևանում, ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, տեղում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։

Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ վկաներ։

Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։

Այս խորագրի վերջին նյութերը