Լրահոս

15.07.2020 13:00


Վահագն Հովակիմյանն առաջարկում է թույլատել պատգամավորներին առողջական խնդիրներով պայմանավորված՝ քվերակություններին մասնակցել գրավոր կարգով

Վահագն Հովակիմյանն առաջարկում է թույլատել պատգամավորներին առողջական խնդիրներով պայմանավորված՝ քվերակություններին մասնակցել գրավոր կարգով

Խորհրդարանում քննարկվում է առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների՝ քվեարկություններին գրավոր մասնակցելու կարգը։

«Կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավեր ստեղծեց և բախվեցինք իրավիճակի, երբ պատգամավորները զրկվում են իրենց լիազորություններն իրականացնելուց»,-ներկայացնելով ԱԺ կանակարգ օրենքում առաջարկվող փոփոխություններն՝ ասաց նախագծի հեղինակ, իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Գործող կարգավորումներով պատգամավորները կարող են քվեարկություններին մասնակցել միայն այն դեպքում, երբ ԱԺ կողմից գործուղման մեջ են։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ արդյոք առաջարկը կապվա՞ծ է կորոնավիրուսի հետ և առաջարկեց նախագծում հստակեցնել, որ կարգավորումներրը վերաբերում են բացառապես կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ խուսափելու համար հնարավոր չարաշահումներից։

Ի պատասխան Վահագն Հովակիմյանն ասաց, որ չեն տարանջատել միայն կորոնավիրուսի վարակը, որովհետև կարող են լինել դեպքեր, երբ մարդն առողջական խնդիրներով պայմանավորված, չի կարողանում մասնակցել նիստերի աշխատանքներին։

ԱԺ նախագահն իր հերթին պնդեց, որ իր կարծքով այս պահին նպատակահարմար չէ նման կարգավորում սահմանել և գրավոր քվեարկությունները պետք է թույլատրել միայն կորոնավիրուսով վարակման դեպքերում։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը