Լրահոս

15.07.2020 13:06


Կրակոցներ Երևանում. Սարի Թաղից 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից կրակված պարկուճներ ու արնանման հետքեր

Կրակոցներ Երևանում. Սարի Թաղից 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից կրակված պարկուճներ ու արնանման հետքեր

Հուլիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանությունը պարզել է նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել են ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, և մոտավոր կա նաև կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, և այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը