Լրահոս

15.07.2020 15:17


Լոռու մարզում բախվել են Nissan Tida և Nissan Teana ավտոմեքենաները, վերջինս ընկել է ձորը. կա վիրավոր

Լոռու մարզում բախվել են Nissan Tida և Nissan Teana ավտոմեքենաները, վերջինս ընկել է ձորը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Nissan Tida և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Բախման հետևանքով Nissan Teana-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Սարգիս Ն․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը