Քաղաքական

16.07.2020 14:59


«Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար». ՌԴ փոխարտգործնախարար

«Ռուսաստանը կանի հնարավոր ամեն բան մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար». ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կներդնի իր բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությունը կարգավորելու համար:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ազգային դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն (կարգավորենք) ներկայիս սահմանային լարվածությունը, այլ նաև այնպես անենք, որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մեկ անգամ չէ, որ օգտվել ենք դրանցից, այդ թվում` 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված ռազմական գործողությունների ժամանակ: Ես համոզված եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կներդրվեն»,-ասել է փոխարտգործնախարարը:

Փոխնախարարը նշել է, որ «այժմ միջազգային հանրության առաջնահերթ խնդիրը վերջին օրերին տեղի ունեցողի հնարավորինս արագ դադարեցումն է»:

«Այս առումով շատ կարևոր է Մինսկի խմբի անդամ հանդիսացող պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբում ավելի շատ պետություններ կան, քան միայն 3 համանախագահները: Այդ երկրները, որոնք սահմանակցում են տարածաշրջանին, պետք է առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն դրսևորեն, այդ թվում` հանրային հռետորաբանության մեջ»,-ասել է Ռուդենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը