Լրահոս

16.07.2020 15:21


Հրդեհ Սևանի փողոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Հրդեհ Սևանի փողոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Հուլիսի 16-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և երկու ավտոսանդուղք։

Այս խորագրի վերջին նյութերը