Քաղաքական

16.07.2020 16:19


Հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից Չինարի գյուղի բնակիչ է վիրավորվել

Հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից Չինարի գյուղի բնակիչ է վիրավորվել

Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Իջևանում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ գրել է․ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

ԶԳՈւՇԱՑՆՈւՄ ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։

Այս խորագրի վերջին նյութերը