Լրահոս

19.07.2020 10:20


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8․4 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 8․4 հա տարածք

Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա, Արարատ քաղաքում՝ 2500 քմ, Մխչյան գյուղում՝ 1500 քմ, Այնթապ գյուղում՝ 3000 քմ, Խաչփառ գյուղում՝ 5 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 400 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ,

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ 1 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը