Կարծիք

19.07.2020 12:56


Ե՛վ ցուցադրական հայրենասիրությամբ, և՛ ցուցադրական հայրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները

Ե՛վ ցուցադրական հայրենասիրությամբ, և՛ ցուցադրական հայրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները

Մի բան ասեմ, ցուցադրական հայրենասիրության ու ցուցադրական հայրենապղծության հիմքում մի բան է՝ ամեն գնով ցուցադրել սեփական անձը ու փորձել հասարակության էմոցիաների ֆոնին ինքնագովազդվել։ Իրականության մեջ, եթե ուշադիր նայեք, ե՛ւ ցուցադրական հայրենասիրությամբ, ե՛ւ ցուցադրական հայրենապղծությամբ զբաղվում են անհատական ոչնչությունները։ Ընդ որում ցուցադրական հայրենասիրության պահով մի բան էլ ասեմ. սիրում ես հայրենիքը, ապացուցի այն գործով, լուռ կերպով արա գործդ, սեփական ծնողիդ որ սիրում ես, հո ամեն վարկյան դա չե՞ս գովազդում, եթե մեկը ողջ օրը ասի, թե ոնց ա սիրում սեփական մորը, կհասկանանք, որ ուղղակի ոչնչություն է, բա ինչո՞ւ ենք այդ պարագայում նորմալ վերաբերվում ողջ օրը իրեն որպես զիլ հայրենասեր մատուցողին։

Մոնթեն կյանքում ասած կա՞, որ ինքը հայերնասեր է եղել, եկել սուս փուս իր գործն է արել ու բռնել անմահություն ուղին...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը