Լրահոս

19.07.2020 14:15


Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ, ով Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է:

Այս խորագրի վերջին նյութերը