Կարծիք

20.07.2020 09:54


ՀՀ ԱԺ փոխխոսնակը չի տիրապետում Արցախյան խնդրի բանակցային գործընթացին

ՀՀ ԱԺ փոխխոսնակը չի տիրապետում Արցախյան խնդրի բանակցային գործընթացին

Սիմոնյան Ալենը հայտարարում է, թե Արցախը բանակցային սեղանից հանել է Ռոբերտ Քոչարյանը, և այդ հայտարարությունն անում է վրացական լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում, այսինքն՝ անբարո ստով ներքին հանրությանը կերակրելու հաջողությունների գլխապտույտից ուշաթափվածը հիմա էլ տականքի նույն կեցվածքով աշխարհին է հանդես գալիս՝ լա՛վ, դուք եք ապուշ, ձեզ ծափահարողն է ապուշ, հո ամբողջ աշխարհն ապուշ չէ՞, վերջապես չեն հավատալու՝ Քոչարյանն Արցախը դուրս է բերել բանակցային սեղանից, ասելու են՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակը չի տիրապետում Արցախյան խնդրի բանակցային գործընթացին։

Իսկ Արցախը բանակցային սեղանից դուրս է մղվել դեռ 1996 թվականին, երբ ՀՀ ղեկավարն էր Սահմանադրական կարգի տապալմամբ Նախագահի պաշտոնում վերընտրված, այնժամ դասալիք, այժմյան վարչապետ Փաշինյանի քաղաքական հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն, ում խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն ի դեպ Արցախի՝ բանակցային սեղանից հեռացնելը պայմանավորել էր բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակահարմարությամբ։

Ու սա Նիկոլի իշխանությունն է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը