Լրահոս

20.07.2020 12:25


Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 80-ամյա կնոջ դի

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 80-ամյա կնոջ դի

Հուլիսի 19-ին, ժամը 19:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Վալյա Դ․-ի (ծնված 1940 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը