Լրահոս

20.07.2020 13:19


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 34․5 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 34․5 հա տարածք

Հուլիսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 4 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2500 քմ, 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 9000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 8000 քմ, 7000 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 300 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, 4000 քմ, 400 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 600 քմ,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 800 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 500 քմ, Եղեգ գյուղում՝ 25 հա,

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ մոտ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը