Կարծիք

20.07.2020 14:00


Վախենամ ուշ է, բայց ասեմ` կա՛մ էս ամեն ինչը կսկսենք վաղը 9։15-ից իրականացնել, կա՛մ դուք իշխանության կմնաք մաքսիմում մինչև նոյեմբեր

Վախենամ ուշ է, բայց ասեմ` կա՛մ էս ամեն ինչը կսկսենք վաղը 9։15-ից իրականացնել, կա՛մ դուք իշխանության կմնաք մաքսիմում մինչև նոյեմբեր

1.Մինչև «խաղաղասեր և կառուցողական» ազերի հարևանները փորձում են վերանորոգել 3 տանկ, որոնց խոցել են մեր ԱԹՍ-ները (беспилотники), չմոռանանք՝ ում շնորհիվ մենք ունենք այսօր հարվածային ԱԹՍ-ներ՝ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ։ Ով մոռանա, կրթության կամ առողջապահության նախարար է։

2.Հերիք է Ռուսաստանի ցրտերին ֆուռից անլվա ծիրան ուտեք՝ լուծ կկպնենք։ Գոնե լվացեք ու ռուս ընկերներին հյուրասիրեք:

3.Հերիք է տունը նստած անկախ ինքնիշխան Հայաստան պահանջեք։ Ի՞նչ ենք արել, որ անկախ լինենք։ Դժվար տարիներին ազգովի 1,5 մլն թռել ենք Հայրենիքից, թե էն, որ Հայրենիքում մնացածները սկզբից ավտորիտար կոռուպցիոն սիստեմ էին կառուցում, որին հաջորդեց դեբիլների ապստամբությունը։ Միակ արժեքավոր բանը, որ ստեղծվել է «անկախության» տարիներին, բանակն է (լավագույնը տարածաշրջանում)։

4.Ուզո՞ւմ եք իրոք ինքնիշխան պետություն` վաղը առավոտ 9։15-ից թարգում ենք երկրի ներսում թուրք ու դավաճան ման գալ, թարգում ենք ափռ֊ցփռ դուրս տալ, սկսում ենք ստեղծել ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ Հայաստանում։ Ուրիշ ճանապարհ չկա։ Տուգանքներով ու հարկերի բարձրացումով տնտեսությունը չի հզորանում, տո այ... Կունենանք հզոր տնտեսություն, ամեն ինչ կունենանք՝ մշակույթից մինչև գիտություն։

5.Հայաստանի ներսում չկա դավաճան։ Կան կուսակցականներ, բժիշկներ, քրիստոնյաներ, հոմոսեքսուալիստներ, ռուսախոսներ, թոշակառուներ, դեբիլներ, գրանտակերներ, գյուղացիներ, ազգային փոքրամասնություններ։ Ինչ ասես կա` դավաճան չկա։ Ամբողջ խնդիրը էդ տարբեր մարդկանց միացնելն է, ոչ թե պառակտելը, տո այ...

Վախենամ ուշ է, բայց ասեմ` կա՛մ էս ամեն ինչը կսկսենք վաղը 9։15-ից իրականացնել, կա՛մ դուք իշխանության կմնաք մաքսիմում մինչև նոյեմբեր։ Ընդորում, ոչ մի «հեղափոխություն», փողոց փակել, ասֆալտին պառկել․ զայլա չկա։ Դուք ինքներդ եք խնդրելու, որ լավով գնաք։

P.S. Որ 2 շաբաթ առաջ ասում էինք՝ մենք արդեն էպիդեմիկ պլատոյի վրա ենք և շուտով կսկսի նվազել։ Տեսա՞ք, որ նվազում է արդեն, տգետների նախարարություն։ Ու դիմակ կրելը тут ни при чем:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը