Լրահոս

21.07.2020 11:25


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 28 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 28 հա տարածք

Հուլիսի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1․5 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 400 քմ, Օշական գյուղում՝ 1 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ, Արբաթ գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2 հա,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ մոտ 0․5 հա,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 250 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1,5 հա, Պտղնի գյուղում՝ 2500 քմ, Նուռնուս գյուղում՝ 5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը