Լրահոս

21.07.2020 11:19


18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 35254-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 877-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 704 է, ընդհանուր առողջացածներինը՝ 24206, փաստացի բուժվողներինը՝ 10171: Մեկ օրում թեստավորվել է 1072 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 148180 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը