Կարծիք

21.07.2020 17:22


Անձի պաշտամունքը տանելու է դեպի հետամնաց դիկտատուրա

Անձի պաշտամունքը տանելու է դեպի հետամնաց դիկտատուրա

Քաղաքագիտությանն այդպես էլ անհայտ կմնա, թե ինչու և ինչ դրդապատճառով է սոված-տկլոր հայ մարդը Նիկոլի ցավը տանում և նրա արևով երդվում: Սա հակասում է քաղաքագիտության բոլոր գրված ու չգրված կանոններին, երբ հանրությանը պետք է հաց ու տեսարան: Ոչ հացն ավելացավ «հեղափոխություն» օպերացիայից հետո, ոչ էլ տեսարան ապահովվեց: Այսինքն, տեսարանը երկար չհաջողվեց երկար պահել` երկրորդ նախագահը ազատ արձակվեց:

Եվ ուրեմն որն է կիսալրագրող-կիսապատգամավոր, հայտնի ռուսատյաց Նիկոլ Փաշինյանի վաստակը կամ շնորքը, որի համար մի որոշակի զանգված նրան դասել է սրբերի շարքը, պատրաստ է թունավորվել Ամուլսարի թույներից` հանուն Նիկոլի, թանկ գազ ունենալ` հանուն Նիկոլի, 42 աստիճան շոգին դիմակ կրելուց խեղդվել` հանուն Նիկոլի, մնալ գործազուրկ` համարելով, որ դա Նիկոլի ֆունկցիան չէ` ապահովել իրենց աշխատանքով:

Փաստորեն, ունենք մի ամբողջ բիոմասսա, որը պատրաստ է մեռնել հանուն Նիկոլի:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հանուն առաջնորդի մարդիկ իրենց զոհաբերել են` բառի բուն իմաստով: Օրինակ, Աֆրիկայի ամենահին` դագոմեյ և աշանտի ցեղերի անդամները հանուն ցեղապետի օրական մի քանի հարյուր մարդու էին սպանում: Հին ացտեկները ամեն տարի հատուկ օր ունեին, երբ բրգաձև շինություններում հազարավոր մարդկանց էին զոհաբերում: Իսկ հին Չինաստանում թագավորի հետ միասին թաղում էին նրա մտերիմ պաշտոնյաներին, որոնք այլևս չէին ուզում ապրել առանց նրա:

Կարծես թե, հին աշխարհի օրենքներն են պատել ՆՈՐ կոչված Հայաստանին, և անձի պաշտամունքը տանելու է դեպի հետամնաց դիկտատուրա` հետացնելով մեզ ժամանակակից քաղաքակրթությունից:

Հ.Գ. Սովետական մարդիկ գնում էին ֆաշիստների դեմ կռվելու` շուրթերին За Родину, за Сталина, բայց այդ դեպքում հայրենիքն ու առաջնորդը նույնականացված էին մեկ ընդհանուր թշնամու` նացիզմի դեմ: Դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը