Լրահոս

21.07.2020 16:06


Գեղարքունիքի մարզում 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. 3 վիրավորներից մեկը երեխա է

Գեղարքունիքի մարզում 46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. 3 վիրավորներից մեկը երեխա է

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Սամվել Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Մ-ն, նրա ուղևորներ՝ 41-ամյա Արթուր Պ-ն և 6-ամյա Նարե Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վիրավոր Նարե Բ-ն և վարորդ Սամվել Բ-ն հայր ու աղջիկ են։

Այս խորագրի վերջին նյութերը