Լրահոս

21.07.2020 17:21


Հրդեհ Ակներ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Ակներ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թևոս Մ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:14-ին, մարվել՝ 14:28-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը և սրահը։

Այս խորագրի վերջին նյութերը