Լրահոս

21.07.2020 18:45


Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Opel-ով «06»-ին չբախվելու համար բախվել է բետոնե ջրատարին. կան վիրավորներ

Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Opel-ով «06»-ին չբախվելու համար բախվել է բետոնե ջրատարին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Առատաշեն գյուղի բնակիչ՝ 44-ամյա Ա. Ավետիսյանը իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով ընթացքում, որպեսզի չբախվի Արմավիր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռ. Ծատուրյանի վարած ՎԱԶ 2106-ին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող բետոնե ջրատարին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Առատաշեն գյուղի բնակիչներ Հ. Ավետիսյանն ու Վ. Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը