Լրահոս

22.07.2020 11:20


Հրդեհ Ոսկեվազ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Ոսկեվազ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գինու գործարանի մոտակայքում գտնվող այգում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են մոտ 3 հա խոտածածկ տարածք և կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:14-ին, մարվել` 18:26-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ և 100 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը