Քաղաքական

23.07.2020 10:15


Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իրեն աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ հայերի ցանկը

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իրեն աջակցություն հայտնած ռուսաստանաբնակ հայերի ցանկը

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է ավելի վաղ իր հայտնի հայտարարությանն աջակցություն հայտնած անձանց անունների ցանկը:

Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեծ աղմուկ հանած իր գրառման տակ նա ստորագրահավաքով չի զբաղվել: «Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Բայց մի քանի մարդ՝ իմ հարազատները և պարզապես ծանոթներ, զանգահարեցին ինձ հարցով, թե որտեղ կարող են ստորագրել: Մի քանիսը հրապարակմանն իրենց համաձայնությունը հայտնեցին, մյուսները կարիք համարեցին դա հրապարակային անել: Ահա, հրապարակում եմ նրանց անունները, որոնք ցանկացել են դա հրապարակային անել»,-գրել է նա:

Նրա ներկայացրած ցանկը՝ ստորև.

«Ավդոլյան Ալբերտ Ալիկովիչ - ռուս բիզնեսմեն, մեկենաս

Հայրապետյան Գայանե Վալերիևնա - կարի արտադրության ղեկավար

Ակոպով Ալեքսանդր Զավենովիչ - Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ

Հակոբյան Արթիկ Պավլովիչ - «СПК» ընկերության գլխավոր տնօրեն

Հակոբյան Հարություն Արտեմովիչ - մենեջեր

Հարությունյան Վալերի Սամվելովիչ - մենեջեր

Հարությունյան Ռաֆայել Վահրամովիչ - մենեջեր

Հարությունյան Սամվել Վալերիևիչ - մենեջեր

Բաբայան Ռոման Գևորգևիչ - հաղորդավար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր

Գևորգյան Ալիսա Կարենովնա - ռեստորանային ցանցի ղեկավար

Գևորգյան Ելենա Անատոլևնա - բժիշկ-ատամնաբույժ

Գևորգյան Կարեն Սոկրատովիչ - ոստիկանության պաշտոնաթող գնդապետ

Գևորգյան Լաուրա Աշոտովնա - Հայաստանի վաստակավոր դերասանուհի

Գեւորգյան Լիլյա Կարենովնա - Մոսկվայի պետական համալսարանի ուսանող

Ղուկասյան Արմեն Մելսիկովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի տնօրեն

Զարգարյան Միխայիլ Ռաֆայելովիչ - մենեջեր

Քեոսայան Տիգրան Էդմոնդովիչ - ռեժիսոր, հեռուստահաղորդավար

Ներսեսյան Վալենտին Ռոբերտովիչ - պաշտոնաթող գնդապետ

Օհանջանով Վադիմ Ալեքսանդրովիչ - գործարար

Սաֆարյան Հակոբ Պավլովիչ - գինեկոլոգ

Սաֆարյան Ալեն Ռաֆայելովիչ - ուսանող

Սաֆարյան Արսեն Ռաֆայելովիչ - ուսանող

Սաֆարյան Ռաֆայել Պավլովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի գլխավոր տնօրենի տեղակալ

Սաֆարյան Սամսոն Պավլովիչ - «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի մենեջեր

Ցականյան Վիտալի Իվանովիչ - փաստաբան»:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը