Կարծիք

23.07.2020 13:07


Սերժ Թանկյա՛ն, թասիբ, նամուս, արժանապատվություն, խիղճ... լսե՞լ ես նման բաների մասին

Սերժ Թանկյա՛ն, թասիբ, նամուս, արժանապատվություն, խիղճ... լսե՞լ ես նման բաների մասին

Serj Tankian,

Թասիբ, նամուս, արժանապատվություն, խիղճ... լսե՞լ ես նման բաների մասին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը քեզ համար միայն քաղաքական գաստրոլների վայր չէ: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանը պատերազմող պետություն է, որի սահմանները պաշտպանում է բանակը: Ու շատ հաճախ կյանքի գնով է պաշտպանում, հայ ժողովրդի լավագույն զավակների կյանքի գնով: Ադրբեջանում «խաղաղ հեղափոխության» մասին ապուշություններ դուրս տալու, Հայաստանում բնակարան գնել խոստանալու ու չանելու հետ մեկտեղ երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայրենիքի վրա ինքնահաստատվելուն և Հայրենիքը կթելուն զուգընթաց կարելի է գոնե թե ամենաշարքային հայաստանցու նման ամսեկան 1000 դրամ փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Երբևէ մտքովդ անցե՞լ է, որ Հայաստանում քաղաքան գաստրոլներիդ հանգիստը այն մարդիկ են ապահովում, որոնց զոհված ու հաշմանդամ դարձած ընկերներին օգնելու համար ստեղծված հիմնադրամին գոնե 1000 դրամ գումար չես տալիս:

Հայաստանում ապրող և աշխատող ցանկացած մեկն ամսեկան 1000 դրամ տալիս է, իսկ դու և օրինակ Arsinée Khanjianը, որ ձեր փիառի համար Հայրենիք եք կթում, Հայրենիքի վրա ինքնահաստատվում եք, ճառեր եք ասում, հեղափոխություններ եք անում, մի քոռ կոպեք այս հիմնադրամին չեք տվել մինչև այսօր:

Եկել է անկեղծ խոսելու ժամանակը: Եթե դուք հայ եք ու Հայաստանը ձեր երկիրն է, ապա մենք՝ Հայաստանում ապրողներս, Հայաստանում ՀՆԱ ստեղծողներս, հարկեր վճարողներս ու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարում կատարողներս ո՞վ ենք: Պարզ հարց, որի պատասխանը շուտով ստանալու ենք: Կամ դուք կամ մենք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը